Նորություններ / Новости

 

 

 

 

 

 

 


Ալյանսի շարքերը շարունակաբար ավելանում են
Ալյանսի շարքերը շարունակաբար ավելանում են

Այսօր Անի Գրանդի դահլիճում նորից Ալյանս կուսակցության նոր անդամագրվածների ընդունելություն էր։ Եվս մի քանի հարյուր հոգու հանձնեցին կուսակցական անդամատոմսեր և հաշվառեցին ընտրությունների վերահսկման շտաբում ընդգրկվող կամավորներին։ Ինչպես նախօրոք հայտնել էին Ալյանսից, քանի դեռ կուսակցության նախագահ Տիգրան Ուրիխանյանը բուժվում է կորոնավիրուսից, միջոցառումներն անցկացնում է Ալյանսի վարչությունը։

Ալյանսը ձևավորում է ընտրական հսկողության շտաբ։
Ալյանսը ձևավորում է ընտրական հսկողության շտաբ։

Ալյանսի ևս մի քանի հարյուր նոր անդամներ այսօր ստացան վկայականներ և համալրեցին նախընտրական գործունեութուն իրականացնող ակտիվի կազմը։ Ալյանս կուսակցությունում լրջորեն պատրաստվում են ընտրական տեղամասերում հսկողություն իրականացնել, որի համար 2000 հոգուց բաղկացած համահանրապետական շտաբ է ձևավորվում։ Կուսակցությունում համարում են, որ ոչ մի պարագայում չի կարելի վստահել, որ իշխանությունները ընտրություններ կկազմակերպեն հավուր պատշաճի, և պետք է սեփական ուժերով սահմանել խիստ հսկողություն և քվեարկության, և...

Ալյանսի կառույցներում ընտրում են պատգամավորության թեկնածուներին
Ալյանսի կառույցներում ընտրում են պատգամավորության թեկնածուներին

Նոր անդամների հերթական ընդունելությունն այսօր կազմակերպել էր Ալյանս կուսակցության Շենգավիթի կառույցը, որն իր հերթին կուսակցական ներքին փրայմերիզների շրջանակներում փաստաբան Սոնա Գուլքանյանին առաջադրեց, որպես պատգամավորության թեկնածու։ Գուլքանյանը խիստ քննադատական վերաբերմունք ունի գործող իշխանությունների նկատմամբ, աչքի է ընկնում ընդդիմադիր կեցվածքով։ Նա փաստաբանների պալատի անդամ է, մի շարք գրքերի հեղինակ, Ալյանսի վարչության կազմում ընտրվել է անցյալ տարվա դեկտեմբերին։

Հնչակների քաղաքական դիվանը միացավ Ալյանսին
Հնչակների քաղաքական դիվանը միացավ Ալյանսին

Հայտարարությամբ է հանդես եկել Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության Հայաստանի շրջանի վարչության քաղաքական հարցերով դիվանապետ Դմիտրի Մարտիրոսյանը. «Հաշվի առնելով երկրում ստեղծված ճգնաժամային ներքաղաքական իրավիճակը, ներքին գործընթացների և արտաքին ուղղությունների նկատմամբ համադրելի մոտեցումները, երկարատև համագործակցության հանգամանքն ու բազմաթիվ միասնական հաջողված նախաձեռնությունների պատմությունը՝ Սոցիալ դեմոկրատ հնչակյան կուսակցության Հայաստանի շրջանի վարիչ մարմնի քաղաքական հարցերով դիվանապետ...

Արա Աբրահամյանը և Տիգրան Ուրիխանյանը հուշագիր ստորագրեցին
Արա Աբրահամյանը և Տիգրան Ուրիխանյանը հուշագիր ստորագրեցին

Ռուսաստանի Հայերի Միության և Ալյանս կուսակցության միջև համագործակցության շարունակության վերաբերյալ հուշագիր ստորագրվեց Արա Աբրահամյանի և Տիգրան Ուրիխանյանի կողմից։ Այն վերաբերում է բազմակողմանի փոխգործակցությանը ազգային, հումանիտար, ինչպես նաև սոցիալական ու մի շարք այլ ուղղություններով իրականացվող ծրագրերին։ Նշվեցին նաև համատեղ նախաձեռնությունների իրագործման շրջանակները։

Ինքնիշխանությունը կասկածի տակ դնողների համար
Ինքնիշխանությունը կասկածի տակ դնողների համար

«Ալյանս» կուսակցությունը տարեվերջին հրապարակեց նոր քաղաքական պլատֆորմի վերաբերյալ իր առաջարկը, որով շրջանառության մեջ է դնում նոր ձևաչափի միութենական միավորում ստեղծելու առաջարկը՝ անկախ Հայաստանի և Ռուսաստանի Դաշնության միջև։ Այդ առաջարկի հրապարակումից հետո որոշ շրջանակներ փորձում են ներկայացնել, թե դրանով հարվածի տակ է դրվում Հայաստանի ինքնիշխանությունը: «Ալյանս»-ը դա հերքում է եւ շաբաթ օրը տեղի ունեցած կուսակցության ակտիվի ընդլայնված համաժողովին դրան հատուկ անդրադարձ է արվել: Նախ խոսվել է ա...