Նորություններ / Новости

 

 

 

 

 

 

 


Այսօր կայացավ  《Ալյանս》 դեմոկրատական կուսակցության բարձրագույն խորհրդի առաջին նիստը
Այսօր կայացավ 《Ալյանս》 դեմոկրատական կուսակցության բարձրագույն խորհրդի առաջին նիստը

Այսօր կայացավ ռեբրենդինգի փուլում գտնվող 《Ալյանս》 դեմոկրատական կուսակցության բարձրագույն խորհրդի առաջին նիստը։ Խորհրդի նախագահ Տիգրան Արզաքանցյանը հանձնեց խորհրդի անդամների վկայականները։ Տարածքային կառույցների ղեկավարների հետ քննարկման արդյունքում որոշվեց մոտ երկու տասնյակ նոր գրասենյակներ հիմնել մարզերում և խոշոր համայնքներում։ Խորհրդի որոշմամբ կուսակցությունն անցնում է գերակտիվ վերակառուցման գործընթացի իրականացմանը։

Ալյանս կուսակցության բարձրագույն խորհրդի նախագահ Տիգրան Արզաքանցյանի ֆբ-յան գրառումը.
Ալյանս կուսակցության բարձրագույն խորհրդի նախագահ Տիգրան Արզաքանցյանի ֆբ-յան գրառումը.

Ես հաճախակի եմ այցելում մեր սահմաններ, զրուցում զինվորների հետ: Ուղղակի ապշում ես, երբ նրանք պատմում են, թե ինչպես ադրբեջանցիները կարող են անարգել մտնել մեր տարածքները, փորձել այն զավթել եւ նույնիսկ լկտիաբար գերի վերցնել մեր զինվորներին: Այդ հարցերը պահանջում են անհապաղ լուծում: Մենք պետք է առաջին հերթին վերականգնենք մեր սահմանների անվտանգությունը, ինչը պահանջում է զգալի ներդրումներ: Իսկ ներդրումներ իրականացնելու համար անհրաժեշտ է, որ զարգանա եւ հզորանա մեր տնտեսությունը: Դա շատ կարեւոր հարց է,...

Ալյանսը վերամիավորվում է ու հզորանում
Ալյանսը վերամիավորվում է ու հզորանում

Տեղի ունեցավ Ալյանս կուսակցության հերթական համագումարը, որի ժամանակ հայտարարվեց Տիգրան Արզաքանցյանի և իր թիմի Ալյանսին միանալու մասին։ Ընտրվեց կուսակցության նոր ղեկավար կազմ` Հակոբ Հակոբյանը վարչության գլխավոր քարտուղար, Տիգրան Արզաքանցյանը բարձրագույն խորհրդի նախագահ, Տիգրան Ուրիխանյանը կուսակցության նախագահ։ Ընդգծվեց Ալյանսի ըննդիմադիր քաղաքական կուրսն ու ներկայացվեց առաջիկա գործողությունների ծրագիրը։

《Ալյանս》-ի համագումարը սեպտեմբերի 25-ին
《Ալյանս》-ի համագումարը սեպտեմբերի 25-ին

2021 թվականի սեպտեմբերի 25-ին հրավիրված է 《Ալյանս》 կուսակցության համագումարը, որի ընթացքում քննարկվելու է ՀՀ-ում կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին կուսակցության մասնակցության հարցը։ Նաև ընտրվելու է նոր Վարչություն և Բարձրագույն խորհուրդ։ Կքննարկվի երկրում առկա քաղաքական իրավիճակն ու կհայտարարվի 《Ալյանս》-ի գործողությունների ծրագիրը։

Հանդիպում մարզային կառույցների ղեկավարների հետ
Հանդիպում մարզային կառույցների ղեկավարների հետ

Ս.թ. հուլիսի 15-ին տեղի ունեցավ 《Ալյանս》առաջադիմական ցենտրիստական կուսակցության մարզային կառույցների ղեկավարների հանդիպումը Կուսակցության վարչության անդամների հետ։ Քննարկվեցին ընթացիկ և հետագա գործունեության հետ կապված հարցեր, ինչպես նաև սպասվող ՏԻՄ ընտրություններին մասնակցության հարցը։

08.07.2021թ. Վարչության նիստ
08.07.2021թ. Վարչության նիստ

Ս.թ. հուլիսի 8-ին տեղի ունեցավ 《Ալյանս》առաջադիմական ցենտրիստական կուսակցության արտահերթ վարչության նիստ, որտեղ, ի թիվս այլ հարցերի, քննարկվեց և որոշվեց լրազորել Կուսակցության նախագահ Տիգրան Ուրիխանյանին ՀՀ վարչապետի հրավերով առաջիկա հանդիպմանը մասնակցելու, Կուսակցության անունից հանդես գալու և քննարկումներ իրականացնելու։