Հանդիպում մարզային կառույցների ղեկավարների հետ
Հանդիպում մարզային կառույցների ղեկավարների հետ

Ս.թ. հուլիսի 15-ին տեղի ունեցավ 《Ալյանս》առաջադիմական ցենտրիստական կուսակցության մարզային կառույցների ղեկավարների հանդիպումը Կուսակցության վարչության անդամների հետ։ Քննարկվեցին ընթացիկ և հետագա գործունեության հետ կապված հարցեր, ինչպես նաև սպասվող ՏԻՄ ընտրություններին մասնակցության հարցը։

08.07.2021թ. Վարչության նիստ
08.07.2021թ. Վարչության նիստ

Ս.թ. հուլիսի 8-ին տեղի ունեցավ 《Ալյանս》առաջադիմական ցենտրիստական կուսակցության արտահերթ վարչության նիստ, որտեղ, ի թիվս այլ հարցերի, քննարկվեց և որոշվեց լրազորել Կուսակցության նախագահ Տիգրան Ուրիխանյանին ՀՀ վարչապետի հրավերով առաջիկա հանդիպմանը մասնակցելու, Կուսակցության անունից հանդես գալու և քննարկումներ իրականացնելու։

Արա Աբրահամյանը և Տիգրան Ուրիխանյանը հուշագիր ստորագրեցին
Արա Աբրահամյանը և Տիգրան Ուրիխանյանը հուշագիր ստորագրեցին

Ռուսաստանի Հայերի Միության և Ալյանս կուսակցության միջև համագործակցության շարունակության վերաբերյալ հուշագիր ստորագրվեց Արա Աբրահամյանի և Տիգրան Ուրիխանյանի կողմից։ Այն վերաբերում է բազմակողմանի փոխգործակցությանը ազգային, հումանիտար, ինչպես նաև սոցիալական ու մի շարք այլ ուղղություններով իրականացվող ծրագրերին։ Նշվեցին նաև համատեղ նախաձեռնությունների իրագործման շրջանակները։

Տեղի ունեցավ «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցության ակտիվի համաժողովը
Տեղի ունեցավ «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցության ակտիվի համաժողովը

Տեղի ունեցավ «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցության ակտիվի համաժողովը, որի ընթացքում ներկայացվեց նոր քաղաքական պլատֆորմի բացվածքը: Հայտարարվեց նաև, որ ընտրություններ տեղի ունենալու դեպքում «Ալյանս»-ը մասնակցելու է սեփական ցուցակով և վարչապետի սեփական թեկնածուով: https://www.youtube.com/watch?v=Pg1wtgWSOkc