Եվս մի քանի հարյուր երևանցի ստացան Ալյանսի անդամատոմսեր։
Եվս մի քանի հարյուր երևանցի ստացան Ալյանսի անդամատոմսեր։

Մի քանի հարյուր երևանի բնակիչներ արդեն ավանդական դարձած ամենշաբաթյա միջոցառման ընթացքում համալրեցին Ալյանս կուսակցության Երևանի կառույցի շարքերն ու ստացան անդամատոմսեր: Անդամագրությունը շարունակվում է կուսակցության այս պահին գործող տասնմեկ տարածքային գրասենյակներում և օնլայն www.alyans.am կայքում։ Շաբաթվա ընթացքում նախատեսվում են նման միջոցառումներ Գյումրի և Արտաշատ քաղաքներում։

Գյումրիում էլ են հարյուրավոր մարդիկ համալրում Ալյանսի շարքերը։
Գյումրիում էլ են հարյուրավոր մարդիկ համալրում Ալյանսի շարքերը։

Գյումրիում տեղի ունեցավ Ալյանս կուսակցության ակտիվի հավաքը, նոր անդամագրվածներին` անդամատոմսեր, քննարարկում, իրավիճակի վերլուծություն և արձանագրում` ոչ մի էական դրական փոփոխություն երկրում, չկատարված խոստումներ, պատերազմ և համազգային աղետ։ Արտահերթ ընտրություններին Ալյանսը մասնակցելու է նոր իշխանություն ձևավորելու նպատակով։ Մանրամասները տեսանյութում. https://www.youtube.com/embed/kxxJHIKNps8

Տեղի ունեցավ «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցության ակտիվի համաժողովը
Տեղի ունեցավ «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցության ակտիվի համաժողովը

Տեղի ունեցավ «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցության ակտիվի համաժողովը, որի ընթացքում ներկայացվեց նոր քաղաքական պլատֆորմի բացվածքը: Հայտարարվեց նաև, որ ընտրություններ տեղի ունենալու դեպքում «Ալյանս»-ը մասնակցելու է սեփական ցուցակով և վարչապետի սեփական թեկնածուով: https://www.youtube.com/watch?v=Pg1wtgWSOkc

Ալյանսը հասավ Կապան
Ալյանսը հասավ Կապան

Կապան քաղաքում Լեռնագործների 5ա հասցեով բացվեց Ալյանս կուսակցության տարածքային կառույցի գրասենյակը։ Սա Ալյանսի տասներկուերորդ գրասենյակն է, որը համակարգելու է քաղաքի և մերձակա բնակավայրերի կուսակցական ակտիվի և համակիրների գործունեությունը։ Ալյանսում անդամագրությունն իրականացվում է նաև օնլայն www.alyans.am կայքում, որից հետո մարզերի բնակիչների տվյալները փոխանցվում են տարածքային կառույցներին։